հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանն ընդունել է Սարդարապատի նախկին և ներկա տնօրեններին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Սարդարապատի նախկին և ներկա տնօրեններին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Սարդարապատի  հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանին և մրցութային կարգով օրերս տնօրենի պաշտոնին նշանակված Կարեն Փահլևանյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Արիստակեսյանին` երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, իսկ նորանշանակ տնօրեն Կարեն Փահլևանյանին հաջողություններ և արգասաբեր աշխատանք մաղթել նոր պաշտոնում։

  • Կիսվել: