չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար

Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

 

Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

  • Կիսվել: