ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դավիթ Տոնոյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է տրվել. հարուցվել է քրգործ․ hraparak.am

Դավիթ Տոնոյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է տրվել. հարուցվել է քրգործ․ hraparak.am

Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով ( Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը ), գրում է hraparak․am-ը։

Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված  հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Տոնոյանը գործով դեռևս չունի կարգավիճակ, իսկ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։

Ցոլակ Խաչատրյանն ինքը իր ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ նախարար Տոնոյանը չի կատարել դատարանի՝ ուժի մեջ մտած ակտը, իսկ  դատական ակտը վերաբերում է Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցմանը  և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարմանը։ Այդ գումարը կազմում է շուրջ 14 միլիոն դրամ։

Ի դեպ, Խաչատրյանը նաև ասաց, որ երեկ իրեն զանգել են ՊՆ-ից և հաշվեհամար են ուզել, որպեսզի գումարը փոխանցեն, մինչդեռ դատարանի վճիռը եղել է 2020 թվականի հունվարի 22-ից, այսինքն՝ ՊՆ-ն շուրջ 5 ամիս անց է որոշել կատարել այն։

  • Կիսվել: