հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր. Դավիթ Տոնոյանը խոսել է  Անջեյ Կասպրշչիկի հետ

Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր. Դավիթ Տոնոյանը խոսել է Անջեյ Կասպրշչիկի հետ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

"Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են",- ասում է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այս  գիշեր՝ 03։40-ի սահմաններրում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ,  սակայն թեժ մարտերի արդյունքում հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում։

  • Կիսվել: