ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դաշտային երթ՝ չորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում

Դաշտային երթ՝ չորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում

Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում հունիսի 15-16-ն անցկացվել է դաշտային երթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման գործընթացում: Դաշտային երթի ընթացքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, ճշգրտվել ստորաբաժանումների մարտական կիրառման խնդիրները և զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության և վերամշակման ենթակա դրույթները:

 

  • Կիսվել: