չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ցուցակ հրապարակել՝ նշանակում է վտանգել ռազմագերիներին. Քոչարյան

Ցուցակ հրապարակել՝ նշանակում է վտանգել ռազմագերիներին. Քոչարյան

Այսօր ԱԺ-ում իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռազմագերիների խնդրին: Նա նշել է, որ ցուցակ հրապարակելը սխալ է, և դա չի լինելու:

Քոչարյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Ցուցակ հրապարակել՝ նշանակում է վտանգել նրանց առաջին հերթին և հնարավորություն տալ շառլատաններին խանգարել այս ամբողջ գործընթացին: Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, մենք պատկերացում կունենանք ռազմագերիների ի՛նչ թվի մասին է խոսքը:

Այսօր հակառակորդ կողմը ներկայացնում է այն ցանկը, որի մասին գիտենք և որը տեսանելի է եղել: Պրոցեսը տևական է և շատ զգայուն: Դրա վրա պետք է աշխատեն պետական բոլոր կառույցները, բայց առանց հրապարակումների և առանց ֆետիշացման՛՛:

Նա նաև ասել է, որ կարճ ժամանակում կունենանք ամբողջական ցուցակ, և որևէ մեկը չպիտի անզգույշ արտահայտություններով ու քայլերով խանգարի դրան:

 

  • Կիսվել: