հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չեմ տիրապետում տեղեկությանը, դիմեք գրավոր. ՊՆ լրատվականի ղեկավարը՝ ՊՎԾ-ի հայտնաբերած խախտումների մասին

Չեմ տիրապետում տեղեկությանը, դիմեք գրավոր. ՊՆ լրատվականի ղեկավարը՝ ՊՎԾ-ի հայտնաբերած խախտումների մասին

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Գևորգ Ալթունյանը չի տիրապետում Պետական վերահսկողական ծառայության՝ ՊՆ-ում վառելիքի գնման գործընթացում հայտնաբերած խախտումների մասին տեղեկատվությանը։

«Չեմ կարող մեկնաբանել, որովհետև ծանոթ չեմ թեմային, գրավոր դիմեք կպատասխանենք», -InfoPort.am-ի հարցին ի պատասխան ասաց Ալթունյանը։

Մեր դիտարկմանը, թե ՊՎԾ-ն հաղորդագրություն է տարածել, որտեց նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ, ՊՆ-ն չի՞ ծանուցվել, պաշտոնյան արձագանքեց.

«Ես ասում եմ՝ ծանոթ չեմ հաղորդագրությանը, չեմ տիրապետում, չեմ ուսումնասիրել, գրավոր դիմեք, կպատասխանեմ»։

  • Կիսվել: