երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին. Ալբերտ Հովհաննիսյանի հոր խոսքը

Բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին. Ալբերտ Հովհաննիսյանի հոր խոսքը

Այս պատերազմի առաջին իսկ օրերից մեզ բոլորիս համար հերոսացած ու սիրելի անուն դարձավ Ալբերտ Հովհաննիսյանը: Այսօր այս մասին ճեպազրույցումա ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսքը տրամադրելով Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին:

Արտակ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին, պետք է օգնենք, որ մեր երեխպաները դանան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ:

Իմ կոչն այն է, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են ինչ-որ կերպ օգնել, պետք է դա անեն:

Բարձր ձայնով հայրենասիրական երգեր լսելով՝ մենք չենք օգնում կամ չենք ոգևորում դրանով զինվորներին, մենք բոլորս պարտավոր ենք լինել նրանց կողքը՛՛:

  • Կիսվել: