չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Բոլոր տղաների ողջ և առողջ ՀՀ վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու. Սիմոնյան

Բոլոր տղաների ողջ և առողջ ՀՀ վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու. Սիմոնյան

Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս գերիների և անհետ կորածների հարազատների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

՛՛Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու:

Շնորհակալ եմ հանդիպման համար՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր գերեվարված ու անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: ԱԺ-ի ՖԲ էջում այս առնչությամբ հաղորդվել էր. ՛՛Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի՝ այդ թվում զինծառայողների մայրեր՛՛:

Հիշեցնենք, որ գերիների եւ անհետ կորածների հարազատներն այսօր առավոտյան Ազգային ժողովի մուտքի մոտ էին հավաքվել եւ սպասում էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ 

Մի քանի ժամ Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի մուտքի մոտ սպասելուց հետո գերիների եւ անհետ կորածների հարազատները որոշեցին փակել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով Ալեն Սիմոնյանից իջնել իրենց մոտ։

ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանից հետո ԱԺ նախագահն ընդունեց գերիների եւ անհետ կորածների հարազատներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Սիմոնյանն ասում է, ո գերիներն իր համար արդեն չկան:

Նշենք նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքն ասում է, որ Ադրբեջանում հայտնված գերիներն իր համար արդեն չկան, մոնտաժված է։

 

 

 

  • Կիսվել: