երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բերձորի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները ետ են շպրտվել` թողնելով ավելի քան 50-100 դի

Բերձորի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները ետ են շպրտվել` թողնելով ավելի քան 50-100 դի

Հոկտեմբերի 31-ին Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի: Այս մասին հայտնում են Քաշաթաղի տարածքային միավորման ֆեյսբուքյան էջում:

՛՛Հոկտեմբերի 31-ին Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի։ Հրետանային կրակով խոցվել է ևս մեկ միավոր զինտեխնիկա։ Ձախ թևում ամրապնդվել է մեր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ։

Օրվա ընթացքում թշնամու կողմից հրետակոծվել է մեր դիրքերը, օգտագործելով հրետանային խոցման տարբեր միջոցներ։ Մեր հրետանու կրակով ճնշվել է բոլոր կրակակետերը։

Տող գյուղի մերձակայքում խոցվել է հակառակորդի մեծ կուտակումներ, որոնք պատրաստվում էին հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ։ Ճնշվել է նաև մեկ արձակման կայան, որը կրակ էր վարում մեր բնակավայրերի վրա։

Թուրքը Բերձոր ոտք չի դնելու՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: