հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բելգիայի ԱԳՆ-ն պատերազմում վիրավորվածների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով դրամաշնորհ կտրամադրի

Բելգիայի ԱԳՆ-ն պատերազմում վիրավորվածների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով դրամաշնորհ կտրամադրի

Բելգիայի արտաքին գործերի նախարարության որոշմամբ, դրամաշնորհ է հատկացվելու «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»՝ արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար։ Այս մասին տեղեկանում ենք Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին է հաստատել «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:

ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: