հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահին

ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահ Ռոբերտ Կատայանին եւ Երեւանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային գործարար կենտրոնի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանին:

Ինչպես հաղորդում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար եւ իրենց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ՊՆ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հանձնեցին շնորհակալագիր, որով երախտագիտություն էին հայտնում Ռուբեն Վարդազարյանին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում զինծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողների, այլ ռազմական ուժերի եւ կազմավորումներին առնչվող արդարադատության իրականացման ընթացքում ծագած իրավական հարցերի լուծման հարցում արդյունավետ փոխգործակցության համար:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն հայտնեց անսպասելի, բայցեւ պատվաբեր գնահատանքի արժանանալու համար եւ պատրաստակամություն հայտնեց հետագայում եւս ռուս գործընկերների հետ շարունակել աշխատել գործընկերային արդյունավետ եւ ջերմ մթնոլորտում:

Երկուստեք կարեւորվեց հետագա համագործակցության խորացումը,  նախանշվեցին երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները։

  • Կիսվել: