հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքվի կրակոցները նպատակ ունեն հիմնավորել միայն ռուս զինվորականների ներկայությունը. Ալեն Սիմոնյան

Բաքվի կրակոցները նպատակ ունեն հիմնավորել միայն ռուս զինվորականների ներկայությունը. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի կողմից վերջին կրակոցները, հնարավոր է, նպատակ են հետապնդում վարկաբեկել ԵՄ դիտորդական առաքելությունը, որպեսզի նրանց մեղադրեն անարդյունավետության մեջ եւ հիմնավորեն, որ միայն ռուս զինվորականների ներկայությունն է ազդեցություն ունենում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք ռազմական եւ քաղաքական մասով աջակցություն չենք ստանում։ Եթե մենք ունենք բավարար աջակցություն, ապա ինչո՞ւ Ադրբեջանում մինչ օրս կան հայ ռազմագերիներ, ինչո՞ւ տեղի ունեցան Սեւ լճի եւ Խծաբերդի իրադարձությունները։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Ջերմուկի ուղղությամբ ներխուժումը։ Երբ մենք խոսում ենք ռուսական զորքերի ներկայության մասին, այդ հարցերը պետք է հասկանալ։ Եթե կա, ապա ինչպե՞ս է դա տեղի ունեցել»,-տարակուսանք հայտնեց նա։

Նա կոչ արեց չհամեմատել Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու ԵՄ ներկայությունը քաղաքացիական դիտորդների տեսքով: Նա վստահեցրեց, որ ԵՄ դիտորդների ներկայությունը լուրջ զսպող ազդեցություն ունի։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում նրանց գտնվելու ժամկետը կերկարաձգվի»,-նշեց Սիմոնյանը։ 

 

  • Կիսվել: