ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանակը կարող է իր առջև դրված խնդիրը կատարել, բայց դա բավարար չէ. Հակոբյան

Բանակը կարող է իր առջև դրված խնդիրը կատարել, բայց դա բավարար չէ. Հակոբյան

Բանակն այն վիճակում է, որ ի վիճակի է իր առջև դրված խնդիրը կատարել, բայց եթե որևէ մեկը գտնում է, որ  կարելի է դրանով բավարարվել, նոր սպառազինություն ձեռք չբերել, կսխալվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։

Նա նշեց, որ բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինություն ձեռք բերելու անհրաժեշտություն առաջանալու է:

Հակոբյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 80-ականների զենքերի էջը փակված է: Այս առնչությամբ նա նշեց․ «Չեմ ուզում վարչապետի խոսքերը մեկնաբանել, 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն մեր բանակում, որովհետև դրանք լավագույն զենքերն են»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: