չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բանակում վերջին շրջանում մահվան բոլոր դեպքերով եղել են պաշտոնից հեռացումներ, զորացրումներ, նաև՝ խրախուսումներ. Արտակ Դավթյան

Բանակում վերջին շրջանում մահվան բոլոր դեպքերով եղել են պաշտոնից հեռացումներ, զորացրումներ, նաև՝ խրախուսումներ. Արտակ Դավթյան

Օրենքի առջև հավասար են բոլորը, իսկ թե ովքեր են մեղավորներ, կորոշի դատարանը՝ օրինական վճռով, և հասարակությունը չպետք է նշանակի պխատասխանատուներ, այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճապզրույցում հայտարարեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղ գտած մահվան դեպքերին:

Ինչ վերաբերում է այդ դեպքերով սպայական կազմին պատասխանատվության ենթարկելուն, ԳՇ պետը տեղեկացրեց, որ բոլոր դեպքերով ծառայողական քննություն է նշանակվել:

«Ծառայողական քննության արդյունքներով մենք ունենք կարգապահական կանոնադրությամբ օժտված բոլոր իրավուքններով կատարված սպայական կազմի և պաշտոնից հեռացումներ, և զորացրումներ: Ունենք նաև խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանության փորձերը», -հայտարարեց Դավթյանը:

Հիշեցնենք վերջին 40 օրերի ընթացքում բանակում 13 մահվան դեպք է գրանցվել, որից 4-ը եղել են դժբախտ պատահարների հետևանքով, երեքը՝ ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանության հասցնելու հետևանքով:

  • Կիսվել: