ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերը քրեական ենթամշակույթին վերագրելը կեղծ օրակարգ է․Գևորգ Պետրոսյան

Բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերը քրեական ենթամշակույթին վերագրելը կեղծ օրակարգ է․Գևորգ Պետրոսյան

Բանակում վերջին ամիսներին տեղի ունեցած ողբերգական դեպքերը քրեական ենթամշակույթին վերագրելը կեղծ օրակարգ է, գրում է ԲՀԿ-ական ապտագամավոր Գևորգ Պետրոսյանը։ 

«Անշուշտ, խաղաղ պայմաններում զինվորի մահը կամ սպանությունը կարող է կապված լինել անձի արժեհամակարգի առանձնահատկությունների հետ:
Բայց հերիք չի՞ էդ դեպքերը կապել քրեական ենթամշակույթի (այդպես էլ չհասկացանք՝ դա ինչ է) հետ...
Հասկացանք՝ ուզում եք արդարացնել ձեր քայլերը քրեական աշխարհի ենթադրյալ ընդվզումների դեմ...
Նախ, դեռ նոր-նոր 18-ը բոլորած երեկվա երեխան էդ ե՞րբ հասցրեց յուրացնել և գործադրել քրեական ենթամշակույթը:
Բա որ այդ զոհերը բացառապես քրեական ակունք ունեն, բա ինչու՞ նույն քանակի մահեր չեն գրանցվում (Աստված ոչ արասցե, իհարկե) հենց բուն քրեակատարողական հիմնարկներում։
Ազնվություն ունեցեք՝ խոստովանելու, որ իշխանությունն անուշադրության է մատնել բանակային կարգապահության ոլորտը:
Բյուջեի փողերն ափսոսում է:
Բա որ բանակի կարգապահության ու պաշտպանունակության վրա փող ծախսեն, բս ո՞նց հոգան սեռաշեղվածներին նվիրված ֆիլմերի հովանավորման, մետրոների կայարաններում մեյմուններին պարացնելու, անբան պաշտոնյաներին խրախուսելու, միլիոնանոց փոխադրամիջոցներ գնելու, անպտուղ շրջագայություններ կատարելու և անօրինական ու անձնավորված հանրաքվեներ կազմակերպելու ծախսերը...
Այս ամենն արդեն իսկապես զզվելի է...»,- մասնավորապես, ասվում է գրառման մեջ։

  • Կիսվել: