շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է. Պապիկյան

Բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է. Պապիկյան

Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում՝ հունվարի մեկից հետո, մենք, հնարավորություն ենք ունենալու ևս երեք զորակոչ՝ այսինքն՝ ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը՝ առաջիկա և հաջորդ ամառային զորակոչը՝ «Պաշտպան հայրենյանցի» համար՝ որպես հավելյալ ավելացման հնարավորություն: Այս մասին ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում ասել է Պաշտպանության նախարար  Սուրեն Պապիկանը՝ Զինծառայողի կարգավիճակի մասին օրիագծի քննարկման ժամանակ:

Նա նաև նշել է, որ մոտավոր հաշվարկներով՝ նախորդ տարիների տենդենցը ի համալրում կունենան արդեն այն ժամանակ, երբ հունվարի մեկին զորակոչվողները  կզորացրվեն:

«Մենք, տեսնում ենք, որ մեր հնարավորությունները՝ մարդկային ռեսուրսի ավելացումը, էապես ավելին է լինելու, քան՝ 4,229 է: Ինձ զեկուցել են, որ կարող եմ հրապարակել, դրանք գաղտնի չեն, և ես հրապարակել եմ»,-նշել է նախարարը:  

Ինչ վերաբերում է զորակոչի թվերին և ընդհանրապես, զինված ուժերի թվաքանակին՝ նախարարը նշեց, որ դրանք գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:

«Պայմանագրերի խզման կամ  նոր պայմանագրերի արդյունքում, բացի «Պաշտպան հայրենյանց» ծրագրիc,  քանի հոգի կա՝ 2025 թվականի տվյալներով՝ 1,000-ից ավելի է»,- նկատել է Պապիկյանը:  

Նախարարի դիտարկմամբ՝ բանակում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է:  

  • Կիսվել: