կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բանակում խախտվել է եղբայրության և հրամանատարության կարևոր սկզբունքը. Քոչարյան

Բանակում խախտվել է եղբայրության և հրամանատարության կարևոր սկզբունքը. Քոչարյան

Ցավալի դեպք է տեղի ունեցել, երբ զինվորը սպանել է սպային. դա նշանակում է, որ բանակում խախտվել է եղբայրության և հրամանատարության կարևոր սկզբունքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում, անդրադառնալով բանակում 2 սպայի մահվան դեպքին, լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ բանակում առկա այն բարքերը, որոնք, թվում էր, հաղթահարվել էին՝, պարզվեց՝ չենք հաղթահարել։

՛՛Բանակից պետք է հեռու մնան հեռախոսները, ինտերնետային խաղերը, որով ընտանիքներ են կործանվում։ Խաղաղադրույքներ իրացնող բուքմեյքերական ընկերություններին խնդրում եմ դադարեցրել գործունեությունը, որովհետև ձեր շահույթն արժենում է մարդկային կյանքեր, ընտանիքների կորուստներ, սպայակազմի կորուստներ՛՛,-հորդորեց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բանակում մեկ օրում մահվան երկու դեպք է գրանցվել։ Հունվարի 9-ի առավոտյան պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, երեկոյան նախարարությունը տեղեկացրեց երկրորդ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ սպա Միքայել Դանիելյանը նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։

Մահվան մյուս դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։

  • Կիսվել: