հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բանակի ռեսուրսները կարող են բավարար չլիներ. Տոնոյանը բացատել է՝ ինչ նապատակ ունի աշխարհազորի ստեղծումը

Բանակի ռեսուրսները կարող են բավարար չլիներ. Տոնոյանը բացատել է՝ ինչ նապատակ ունի աշխարհազորի ստեղծումը

Այսպր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացատել է, թե ինչ նապատակ ունի աշխարհազորի ստեղծումը, որը նախատեսված է «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ի առաջարկած փոփոխություններով:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

«Աշխարհազորի ստեղծումը պայմանավորված չէ լայնամասշտաբ պատերազմի վտանգով: Դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին», - ասել է նախարարը։

Նա նկատել է, որ բանակի ռեսրուսները կարող են բավարար չլինել լայնամասշտաբ պատերազմի պարագայում և կարող է ծագել աշխարհազորի անհրաժեշտություն:

Այնուհետև նախարարը կարճ արձագանքել է լրագրողների դիտարկմանը, արդյոք աշխարհազորի ստեղծումն «ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է կատարվում: «Ազգ բանակ հայեցակարգը չեմ կարդացել», - ասել է նա:

 

  • Կիսվել: