հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊԲ զորամասերից մեկի զինծառայողները նոր բնակարանների վկայագրեր են ստացել

ՊԲ զորամասերից մեկի զինծառայողները նոր բնակարանների վկայագրեր են ստացել

Մայիսյան եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները:

Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին վերջիններիս է հանձնել նոր բնակարանների վկայագրերը:

Նախքան բնակարանամուտը միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:

  • Կիսվել: