ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բագրատյանի հայտարարությունը բավական ոգեւորել է մեր հակառակորդին․ ՊՆ փոխնախարար

Բագրատյանի հայտարարությունը բավական ոգեւորել է մեր հակառակորդին․ ՊՆ փոխնախարար

Այդ հայտարարությունը բավական ոգեւորել է մեր հակառակորդին: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել  է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունն այն մասին, թե եթե «ինքը լիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն, 3-4 ամսից կհարձակվեր Հայաստանի վրա»։ 

Փոխնախախարի խոսքով՝ նմանատիպ հայտարարությունները եթե լինեին հակառակորդի անունից, բավականին օրինաչափ կլինեին, որովհետեւ դրանք հակառակորդի համար ոգեւորող խոսքեր են։

«Ես ի պաշտոնե հետևում եմ Ադրբեջանի արձագանքին։ Չգիտեմ՝ ինչն է նրանց նպատակը իրականում, բայց ես հավաստիացնում եմ, որ մեր մարտունակության վրա որեւիցե կերպ դա ազդեցություն չի ունենում, եթե հակառակորդը փորձում է ոգեւորվել դրանից, ապա տեղում ճնշվում է նրանց ոգեւորությունը»,- ասաց փոխնախարարը։

 

  • Կիսվել: