երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բաց հարթակներում խուսափել անձնական ինֆորմացիա պարունակող տեղեկություններ տեղադրելուց, չտալ գաղտնաբառերն ուրիշներին. Հայրապետյան

Բաց հարթակներում խուսափել անձնական ինֆորմացիա պարունակող տեղեկություններ տեղադրելուց, չտալ գաղտնաբառերն ուրիշներին. Հայրապետյան

Ռազմական գործողություններին զուգահեռ մեկնարկել է նաև տեղեկատվական պատերազմը: Հաճախ թշնամին ապատեղեկատվություն է տարածում՝ վկայակոչելով հայ օգտատերերի որոշակի տվյալներ՝ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակում մարդու անձնական տվյալների պաշտպանությունը լրացուցիչ առանձնահատկություն է ձեռք բերում, և սկսում են շատ օգտագործվել անձնական տվյալները, բայց ոչ թե մարդուն վնասելու, այլ ոչ իրավաչափ գործողություններ իրականացնելու համար։

«Դրա օրինակն է այս պատերազմական իրավիճակում ադրբեջանցի հաքերների կողմից իրականացվող միջամտության ձևերը. մարդկանց անձնական տվյալները ձեռք բերելու միջոցով, երկրորդ փուլում դրանք օգտագործում են՝ փորձելով տարածել ապատեղեկատվություն, խուճապ և այլն: Ինչքան շատ է հնարավոր լինում անձնական տվյալներ հավաքելը, երկրորդ փուլում այնքան հեշտ է լինում խուճապ ու ապատեղեկատվություն տարածելը»,- նշեց Հայրապետյանը:

Այդ ամենը կանխելու համար, ըստ Հայրապետյանի, պետք է ուշադիր լինել և պաշտպանել անձնական տվյալները, մասնավորապես, ընտրել հնարավորինս բարդ գաղտնաբառեր, իսկ որտեղ կա պաշտպանական կրկնակի համակարգ, օգտվել դրանցից: Հայրապետյանը նաև խորհուրդ տվեց բաց հարթակներում խուսափել անձնական ինֆորմացիա պարունակող տեղեկություններ տեղադրելուց, չտալ գաղտնաբառերն ուրիշներին:

  • Կիսվել: