հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ-ում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը

ԱԺ-ում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը

Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը:

Հիշեցնենք, որ գերիների եւ անհետ կորածների հարազատներն այսօր առավոտյան Ազգային ժողովի մուտքի մոտ էին հավաքվել եւ սպասում էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ 

Մի քանի ժամ Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի մուտքի մոտ սպասելուց հետո գերիների եւ անհետ կորածների հարազատները որոշեցին փակել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով Ալեն Սիմոնյանից իջնել իրենց մոտ։

ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանից հետո ԱԺ նախագահն ընդունեց գերիների եւ անհետ կորածների հարազատներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Սիմոնյանն ասում է, ո գերիներն իր համար արդեն չկան:

Նշենք նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքն ասում է, որ Ադրբեջանում հայտնված գերիներն իր համար արդեն չկան, մոնտաժված է։

 

 

 

  • Կիսվել: