ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ ԼՀ խմբակցության՝ ռազմական դրության մասին առաջարկը չընդունվեց

ԱԺ ԼՀ խմբակցության՝ ռազմական դրության մասին առաջարկը չընդունվեց

Այսօր ԱԺ պաշտպանության հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ քվեարկության դրեց ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկը, այն է՝ վաղը առավոտյան կառավարությունից ստանալ ռազմական դրության չեղարկման լուծումների վերաբերյալ փաթեթ:

Նշենք, որ ընդդիմության առաջարկը չընդունվեց: Ընդունվեց Անդրանիկ Քոչարյանի առաջարկը՝ կառավարությանը մեկ շաբաթ ժամկետ տալ, որպեսզի գործադիրը կարողանա անշտապ, մանրակրկիտ կերպով ամբողջացնել ռազմական դրությանը վերաբերող բոլոր ծրագրերը:

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրված, և կքննարկվի նախագիծն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելու հարցը:

 
 

  • Կիսվել: