չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները. Պապիկյան (տեսանյութ)

Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները. Պապիկյան (տեսանյութ)

ՊՆ կառուցվածքի փոփոխություններից հետո կունենանք ԳՇ պետի նշանակում։ Նոր մոդել կունենանք, որով ԳՇ պետը կլինի նախարարի առաջին տեղակալը։ Զինված ուժերը զբաղվելու են միայն երկրի պաշտպանությամբ։ Այս մասին այսօր Հանրային ալիքի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԳՇ պետ չնշանակելու մասին հարցին:

՛՛Գնում, սպասարկում, ապահովում․ դրանցով պիտի զբաղվեն այլ վարչություններ ՊՆ կազմում։ Դա պիտի արվի ոչ զինվորականների կողմից, շատ բաներ պիտի լինեն պատվիրակված, օրինակ՝ ինչպես սննդի դեպքում էր։ Օրենքն առաջիկայում կմտնի ԱԺ, ու կունենանք ԳՇ պետ։ Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները, ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ մեջ է խնդիրը՛՛,-ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ չի պատրաստվում հանրայնորեն հայտարարել սպառազինությունների ձեռքբերումների մասին, որոնք կառավարությունն իրականացրել կամ իրականացնում է։ ՛՛Իհարկե պետք է համալրենք մեր սպառազինությունը պաշտպանունակությունը բարձրացնելու համար՛՛,-նշեց Պապիկյանը։

Նախարարը նաև հավելեց. ՛՛ՀՀ բանակը պետք է ունակ լինի պաշտպանելու ՀՀ սուվերեն տարածքները։ Ովքեր քննադատում են, հնարավորություն ունեն հարցմամբ իմանալ այդ մասին, սրանք գաղտնի ընթացակարգով կատարվող գործողություններ են, իրենք հատուկ են այդ մասին խոսում, սադրում են՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

  • Կիսվել: