ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր Տավուշի ուղղությամբ ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Փաշինյան

Այսօր Տավուշի ուղղությամբ ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Փաշինյան

Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշ-Ղազախ ուղղությամբ, թշնամու դիպուկահարի գնդակից վիրավորվել է ՀՀ զինծառայող։

Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հիմնահարցի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ասելով. «Դադարեցրեք այս պրոցեսը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը:

  • Կիսվել: