շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Այսօր լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Լայնամաշտաբ պատերազմի վտանգ այսօր չկա, բայց լարվածություն միշտ կա: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշել է, որ, իր կարծիքով, հանրության շրջանում չկան սուր ընկալումներ լայնամասշտաբ պատերազմի վերաբերյալ, որովհետև բանակցություններ են ընթանում:

՛՛Այս պահին սահմանին կուտակումներ չկան, այսօր և վաղը լայնամասշտաբ պատերազմ չի լինի։ Բայց թե վաղը, մյուս օրը ինչ կլինի, կախված է նրանից, թե ինչպես ենք մենք մեր երկրում վերաբերվում անվտանգության խնդիրներին և ինչպիսի կառուցողական մոտեցում ունենք խնդիրների լուծման հարցում՛՛,-ասել է Քոչարյանւ:

Նա նաև խոսել է Արցախում վերջին օրերին տեղի ունեցած դիրքային փոփոխությունների մասին և նշել, որ դրանք պետք է կանխվեն առաջին հերթին խաղաղապահների կողմից, հետո ՊԲ-ն իր կարողությունները պետք է ավելի ամրապնդի։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: