հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօր Հայոց բանակի օրն է․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայոց բանակի օրն է․ Նիկոլ Փաշինյան

2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք-զինամթերք։ Այս մասինգրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը առավոտ կանուխ շնորհավորելով Հայոց բանակի օրը։

«Այսօր Հայոց բանակի օրն է

Փաստ համար 6/3 - 2020 թվականի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով:

2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:

Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

Շնորհավոր տոնդ Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ»,- մասնավորապես գրել է նա

  • Կիսվել: