հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այս պահին վարչապետի մոտ բանակում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում է ընթանում

Այս պահին վարչապետի մոտ բանակում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում է ընթանում

Այս պահին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցություն  է ընթանում  բանակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՊՆ-ից։ 

Աղբյուրը այլ մանրամասներ չհաղորդեց, հորդորելով սպասել մինչև խորհրդակցության ավարտը։ 

InfoPort-ի տեղեկություններով այս հանդիպմանը մասնակցում է նաև Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը։  

Հիշեցնենք, որ վաղը ժամը 11-ին ԱԺ-ում նուն թեմայով տեղի կունենան լսումներ ԳՇ պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։

Իսկ երեկ վարչապետի Գերմանիայից վերադառնալուն պես բանակում ստեղված իրավիճակի վեաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներում  ԶՈւ-ում գրանցել են խաղաղ պայմաններում զոհերի կտրուկ աճ, ինչն առաջացրել է հանրային  լուրջ դժգոհություն։

  • Կիսվել: