երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն. պատգամավորը՝ Ադրբեջանից քիչ առաջ ՀՀ վերադարձած գերիների մասին

Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն. պատգամավորը՝ Ադրբեջանից քիչ առաջ ՀՀ վերադարձած գերիների մասին

Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

՛՛Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։

Բարի եւ շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին՛՛,-գրել է պատգամավորը։

  • Կիսվել: