հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս պահին ադրբեջանցիները գյուղից մի քանի կմ հեռավորության վրա են և չեն նահանջում․ Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքում է (տեսանյութ)

Այս պահին ադրբեջանցիները գյուղից մի քանի կմ հեռավորության վրա են և չեն նահանջում․ Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքում է (տեսանյութ)

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր եղել է Գեղարքունիքի մարզի սահմանային բնակավայրերում, գրում է armlur.am-ը:

«Տեղում զրուցել եմ գյուղացիների հետ, անձամբ դիտարկել ստեղծված բարդ իրավիճակը և վերստին արձանագրել իմ խորը մտահոգությունները՝ առկա սահմանային իրավիճակի վերաբերյալ։
Բնակիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Կութ համայնքի հովիվը նշեց, որ ինքը միայնակ է եղել արոտավայրում, երբ ադրբեջանցիները 50-ական խմբերով եկել են և հովիվից պահանջել հեռանալ։ Հովիվը կապ է հաստատել գյուղացիների հետ, կովերը հավաքել և իջել։

Այս պահին ադրբեջանցիները գյուղից մի քանի կմ հեռավորության վրա են, կարողանում են դիտարկել այն և չեն նահանջում։

Գեղարքունիքում էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա․ Թաթոյանը։

Ամփոփելով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ա․ Թաթոյանի հետ արձանագրեցինք բոլոր սահմանային խախտումները, ինչպես նաև սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, որոնք բանակցությունների ընթացքում քննության առարկա պիտի դառնան, քանի որ ադրբեջանցիները ոտնձգություն են իրականացրել և խախտել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը»,-նշում է պատգամավորը։

 

  • Կիսվել: