կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս օրինագծով ասում եք՝ այո', կարող եք օրենքի խախտում անել՝ խուսափել բանակից, հետո վճարել. Գեղամ Մանուկյան

Այս օրինագծով ասում եք՝ այո', կարող եք օրենքի խախտում անել՝ խուսափել բանակից, հետո վճարել. Գեղամ Մանուկյան

Սա բանակից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծ չէ, այլ ուղղակի տարբեր պատճառներով Հայաստանից դուրս գտնվելով քրեական  հետապնդման տակ գտնվող մեր հայրենակիցների հարցն է: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ  քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երբ սա դարձնում ենք օրենք, արձանագրում ենք, որ այո, մշտապես կարող են լինել նման հանցանքներ, մեր հայրենակիցները մշտապես կարող են բանակից խուսափելու կամ այլ պատճառներով մինչեւ 27 տարեկանը ՀՀ սահմաններից դուրս լինեն, դրանից հետո վճարների դիմաց կարող են արդեն բնականոն կյանքով ապրել: Անկյունաքարային հարցն է՝ մշտական դարձնե՞լ օրենքը, թե՞ օրենքն ունենա սահմանափակում, միանվագ, քանի որ այսօրվա  18 տարին չլրացածը կմտածի՝ դե մշտական օրենք կա, արի խուսափեմ մինչև  27 տարեկանը, դրանից հետո կարող եմ որոշակի գումարի դիմաց ազատվել պատասխանատվությունից»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ բոլորը չէ, որ բանակից խուսափելու համար են Հայաստանից դուրս գտնվում. «44-օրյա պատերազմի ժամանակ եղան շատերը, որոնք վերադարձան Հայաստան ու կամավորագրվեցին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: