հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Բազկամարդը»՝ կյանքը սիրելու, ժպտալու, չհանձնվելու, չընկճվելու մասին

«Բազկամարդը»՝ կյանքը սիրելու, ժպտալու, չհանձնվելու, չընկճվելու մասին

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքի՝ «Բազկամարդը» գրքի շնորհանդեսը: Նշենք, որ գիրքը հրատարակել է Newmag-ը:

«Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, սակայն վերաբերում է բոլորին, քանի որ ապրելու, կյանքը սիրելու, ժպտալու, չհանձնվելու, չընկճվելու մասին է, այն մասին, որ մինչև կորցնելն է անհրաժեշտ գնահատել ունեցածդ: Շատ լավ ուղերձներ ունի, որոնք հատկապես հիմա անհրաժեշտ են մեր ազգին»,-ասաց Սարգիս Ստեփանյանը:

Դավիթ Դավթյանն էլ նշեց, որ գիրքը դժբախտություն ապրած ընտանիքներին թույլ կտա տեսնել, որ կա լուրջ դժվարություններ հաղթահարած մարդու կենդանի օրինակ, որն ապրում է մեր կողքին:

Ինչպես նշեց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը՝ գիրքը գրելու և հրատարակելուլ առաջարկն իրենցն է: «Այս նախագիծը մեր շնորհակալությունն է Սարգիս Ստեփանյանին իր կատարած աշխատանքի համար»,-ասաց նա:

 

  • Կիսվել: