երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող դուրս է գրվել վերակենդանացման բաժնից

Այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող դուրս է գրվել վերակենդանացման բաժնից

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
 
Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով:

  • Կիսվել: