շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այնտեղ կան հետաքրքիր էլեմենտներ. Անդրանիկ Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Այնտեղ կան հետաքրքիր էլեմենտներ. Անդրանիկ Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի և դրվի քննարկման:

Նա, մասնավորապես, նշեց. «Շրջանառության մեջ դրված է մեկ այլ գաղափար, որի համահեղինակը նաև ես եմ, որտեղ մենք առաջարկում ենք բավականին խստացված իրավական կարգավորումներ 27 տարին լրացած և ծառայություն չանցած մեր քաղաքացիների համար: Առաջարկել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք, մեր պատկերացմամբ, լուծելու են շատ համակարգային խնդիրներ, ինչպիսիք են առաջնագծի լուրջ փոփոխությունները, որոնք կբերեն որակական փոփոխություների»:

Խոսելով այն մտավախության մասին, որ գուցե բոլորը վճարեն 10 մլն դրամ և խուսափեն ծառայությունից՝ Քոչարյանն ասաց, որ Հայկ Սարգսյանի նախագիծը դեռ չի քննարկում․ «Այնտեղ կան հետաքրքիր էլեմենտներ, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք ամբողջական են»:

Հիշեցնենք, որ Սարգսյանն առաջարկում է ՀՀ մինչև 27 տարեկան զինապարտ քաղաքացիներին հնարավորություն տալ ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ և ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:

 

  • Կիսվել: