ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այլեւս չի թույլատրվելու ծնողների եւ հարազատների մուտքը կենտրոնական հավաքակայան․ փոխնախարար

Այլեւս չի թույլատրվելու ծնողների եւ հարազատների մուտքը կենտրոնական հավաքակայան․ փոխնախարար

Այլեւս չի թույլատրվելու ծնողների եւ հարազատների մուտքը կենտրոնական հավաքակայան։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նրա խոսքով՝ մայիսի 1-ից զորակոչային միջոցառումներն արդեն սկսել են, հիմա ակտիվ բժշկական փորձաքննության փուլերն են, հուլիսի 1-ից սկսելու են համալրման գործընթացը: 

«Մի քանի նորարարություն ենք արել՝ պայմանավորված համավարակի հետ: Այլեւս չի թույլատրվելու ծնողների եւ հարազատների մուտքը կենտրոնական հավաքակայան, բայց մենք հանձնառություն ենք վերցրել եւ բոլոր զորակոչային տարածքային ստորաբաժանումներում տեղադրել ենք մոնիտորները եւ ուղիղ կապով ցանկացած մարզում կարող են հետեւել, թե ինչպես է ընթանում զորակոչը՝ իհարկե, գաղտնագրված կապի միջոցով: Կարողանալու են հետեւել, թե որտեղ է վիճակահանությամբ նախորոշվելու իրենց զինակոչիկը»,-ասաց նա:

Հարցին, թե զինակոչիկները թեստավորվելո՞ւ են, Գաբրիել բալայանը պատասխանեց. «Եթե ցուցում է լինում, թեստավորում անցակցվում է»:

  • Կիսվել: