երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու սահմանափակումը միֆ է. Տոնոյան

Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու սահմանափակումը միֆ է. Տոնոյան

Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելուհետ կապված սահմանափակումները կարելի է շահարկում անվանել։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այս հայտարարությունն արեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։
«Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ–ի, Եվրամիության անդամ երկրներից։ Ինչպես նշեցի, սեպտեմբերի 26-ին գտնվել եմ ՆԱՏՕ–ի անդամ, ԵՄ անդամ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ»,– ասաց նա։
 
Տոնոյանը հավելեց` մինչ այդ էլ մատակարարումներ են եղել այդ երկրներից և սպառազինություն ձեռք բերելու որևիցե սահմանափակում չի եղել, դա միֆ է։
 
«ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում, այլ հարց է, որ կա օպերատիվ համադրելիություն։ Այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, ձեռք էինք բերում, որոնք համադրելի չէին, դրան հատուկ պատրաստություն էր պետք, բայց դա էլ էր հաղթահարվում կամաց–կամաց»,– նշեց պաշտպանության նախկին նախարարը։

  • Կիսվել: