երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը. Մովսես Հակոբյանը՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին

Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը. Մովսես Հակոբյանը՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին

Ինչո՞ւ մենք պարտվեցինք, բառերը պետք է հնչեցնես իրենց անուններով, այստեղ ևս սուտ ինֆորմացիա տարածելը մեզ օգուտ չի բերում, պարտությունը դա կործանում չէ, դա նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է, պետք է ճիշտ հետևություններ անել: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Առաջին մեծ պատճառը ղեկավարումն է, Զինված ուժերի խաղաղ պայմաններից պատերազմ բերելու ընթացքում, և պատերազմի ընթացքում ղեկավարել և մեր բոլոր անհաջողությունները սկսել են Զինված ուժերի նախապատրաստումից պատերազմին»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ կողմ է ամեն ինչ թվերով ներկայացնել, քանի որ նախկին և ներկա պաշտոնյաներ հնչեցնելը իրեն վիրավորում է:

«Այդ տեմպով շարունակելու դեպքում մենք ասելու ենք, որ նախկին և ներկա իշխանության ժամանակ այս մարդը ծնվել է, ուրեմն կամ պիտանի է, կամ անպիտան է»,-ասաց նա:

Անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից իրեն ազատելու հանգամանքին՝ Հակոբյանն ասաց, որ հեշտությամբ չի ազատվել, հիմնավորում է պահանջել, որն իրեն բավարարել է:

Հակոբյանը մանրամասնեց, որ առաջարկել է պաշտոնյա, ով կարող էր իրեն փոխարինել այդ պաշտոնում, սակայն իմանալով, որ Արտակ Դավթյանն է նշանակվել, բարձրաձայնել է, որ ամենից անպատրաստ գեներալն է նշանակվել:

«Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը», - ասաց նա:

  • Կիսվել: