ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում Հայաստանը երրորդն է

Աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում Հայաստանը երրորդն է

Հրապարակվել է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի զեկույցի, ըստ որի՝ Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում:

Զեկույցի համաձայն` Թուրքիան 19-րդն է, Իրանը` 24-րդը, Վրաստանը` 49-րդը:

Կոնվերսիայի միջազգային կենտրոնն ամեն տարի հրապարակում է աշխարհի ռազմականացվածության համաթիվը՝ համեմատելով երկրի ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հանրային կյանքի մյուս ոլորտների նկատմամբ։ 2019 թվականն ամփոփող զեկույցում ներառված է 154 երկիր:

Աշխարհի ամենառազմականացված երկրների տասնյակում են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը:

  • Կիսվել: