հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու. Դավիթ Տոնոյան

Աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու. Դավիթ Տոնոյան

Հայաստանում ստեղծվելիք աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նրա խոսքով՝ զենք կստանա մոբիլիզացիոն այն ռեսուրսը, ռեզերվները, որոնք կցագրված չեն հայկական զինված ուժերի համալրման գործընթացին։

Նախարարը նշել է, որ աշխարհազորի ստեղծումը ռազմականացում չէ․ «Մեր քաղաքացիական ժողովուրդն է, որն ընդգրկվելու է երկրի պաշտպանությանը և պաշտպանունակության ամրապնդմանը»։

Տոնոյանի փոխանցմամբ՝ նոր աշխարհազորը Երկրապահ կամավորական կառույցի հետ փոխլրացնող, փոխինտեգրված կառույց է լինելու, և շատ հնարավոր է՝ որոշ ուղղություններով հենց երկրապահի կառույցները լինեն աշխարհազորային ստորաբաժանումների հիմքը։ 

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ աշխարհազորի ստեղծումը պայմանավորված չէ լայնամասշտաբ պատերազմի վտանգով: «Դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին», - ասել էր նախարարը օգոստոսի 28-ին լրատվամիջոցների հետ զրույցում:

Նա նկատել է, որ բանակի ռեսրուսները կարող են բավարար չլինել լայնամասշտաբ պատերազմի պարագայում և կարող է ծագել աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել: «Մեր ակտիվ բանակի ռեսուրսները իհարկե կարող են բավարար չլիներ», - ասել էր նա՝ հավելելով, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն և կանխատեսելի է:

 

Այնուհետև նախարարը կարճ արձագանքել է լրագրողների դիտարկմանը, արդյոք աշխարհազորի ստեղծումն «ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է կատարվում: «Ազգ բանակ հայեցակարգը չեմ կարդացել», - ասել է նա:

  • Կիսվել: