կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ. ՊՆ ղեկավար

Արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ. ՊՆ ղեկավար

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 15-ին հանդիպել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընգդծելով, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ։

Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նաև վարչության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը։ ՀՀ պաշտպանության նախարար հանձնարարականներ և ցուցումներ է տվել ինժեներական զորքերի վարչության ղեկավարությանը։ 

  • Կիսվել: