շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու

Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նիստին խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Ղազինյանի կենսագրությունը և ասաց, որ նա այն թեկնածուն է, որը լիարժեք համապատասխանում է այս պաշտոնին:

Նշենք, որ ավելի վաղ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չէր ընտրվել  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հանձնաժողովի  անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել Ղազինյանի թեկնածությանը՝ հիշեցնելով նրա ավելի վաղ արած հայտարարությունները։ Հանձնաժողովում կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 6:

  • Կիսվել: