հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Ղազինյանին վեցերորդ անգամ մերժեցին

Արթուր Ղազինյանին վեցերորդ անգամ մերժեցին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նստում հերթական՝ 6-րդ անգամ քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, և ընդդիմության թեկնածուն կրկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էր:

Իշխանությունը հերթական անգամ դեմ քվեարկեց Ղազինյանի թեկնածությանը: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իրենք «կազատագրեն» ընդդիմադիր խմբակցությանն իրենց առաջնորդի կամքից և օրենսդրական նախաձեռնությամբ կստիպեն ընդդիմադիրներին այլ թեկնածու առաջադրել:

Նշենք, որ Արթուր Ղազինյանը հրաժարվեց ելույթից ու հարցերին պատասխանելուց և մինչև քվեարկությունն ընդդիմադիր գործընկերների հետ դուրս եկավ դահլիճից:

 

 

  • Կիսվել: