ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտերկրի հայ խաղաղապահների շրջանում վարակակիրներ չկան․ ՊՆ

Արտերկրի հայ խաղաղապահների շրջանում վարակակիրներ չկան․ ՊՆ

Արտերկրում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ առաքելությունների մասնակցող խաղաղապահների շրջանում կորոնավիրուսի վարակակիրներ և նույնիսկ նրանց հետ շփվածներ չկան։ Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի կազմակերպած ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը։

Նա նշեց, որ ինքը կապի մեջ է զորախմբերի հետ, և նույնիսկ որևէ կասկած չկա վարակման վերաբերյալ։

Աֆղանստանում ծառայություն իրականացնող զորախմբի հրամանատարն էլ տեղեկացրեց, որ վարակից խուսափելու համար զորախմբերի բազաները մեկուսացված են, քաղաքացիական բնակչության հետ շփումները բացառված են, իսկ զինծառայողներին բաժանված են հիգիենայի միջոցներ՝ անհատական մակարդակում վարակից խուսափելու համար։

  • Կիսվել: