կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արմեն Գյոզալյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արմեն Գյոզալյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արմեն Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագրում։

  • Կիսվել: