շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմավիրի մարզպետը ներկա է եղել մարզի նորակոչիկների ճանապարհման արարողությանը

Արմավիրի մարզպետը ներկա է եղել մարզի նորակոչիկների ճանապարհման արարողությանը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանում, պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարների և համայնքային իշխանությունների պատասխանատուների հետ ներկա եղել 2021 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:

Ողջունելով ներկաներին և իր խոսքն ուղղելով նորակոչիկներին՝ մարզպետն ընդգծել է, որ մեր երկիրն այսօր ամուր, քաջարի ու հայրենանվեր զինվորների կարիք ունի: Նա հայրենիքի նոր պաշտպաններին մաղթել է խաղաղ ծառայություն և բարի վերադարձ՝ հույս հայտնելով, որ ծառայության տարիները կնպաստեն տղաների ռազմական գիտելիքների ու հմտությունների հարստացմանը, մարդկային որակների կայունացմանը:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել նորակոչիկների ծնողներին՝ իրենց որդիներին հայրենասիրության ոգով դաստիարակելու և զինվորական ծառայությանը պատրաստելու համար:

Նորակոչիկներին ծառայության մեկնելուց առաջ օրհնել է Տեր Գյուտ քահանա Գալստյանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով Հայաստան և Արցախ աշխարհին, անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորներին:

Նորակոչիկները դեպի զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու մեծ վճռականությամբ:

  • Կիսվել: