երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արման Սարգսյանը` սահմանագծման համար Մոսկվայից Հայաստան խումբ ժամանելու լուրի մասին

Արման Սարգսյանը` սահմանագծման համար Մոսկվայից Հայաստան խումբ ժամանելու լուրի մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքեց, որ սահմանագծման ու սահմանազատման համար Մոսկվայից խումբ է ժամանել Հայաստան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ InfoPort.am-ի հետ զրույցում ՊՆ լրատվական վարչությունից հայտնել էին, որ ՌԴ ներկայացուցիչներ տարբեր առիթներով կարող են գալ, բայց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների այցի մասին ինֆորմացիան սուտ է, չկա նման բան: 

«Մոսկվայից  պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրնեը քննարկելու, մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,-ասաց փոխնախարարը։

Թե ինչու է սահմանին պարբերաբար իրավիճակը լարվում, Սարգսյանն արձագանքեց. «Չշտված բազմաթիվ հարցեր կան ու անընդհատ փորձելու են օգտվել այս իրավիճակից, որովհետև խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը»։

Նա ասաց, թե անընդհատ փորձում է խուսափել սահմանի ու սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին պատասխանել, բայց պետք է հասկանալ, որ դրանք նուրբ հարցեր են, պետք է բավարարվել պաշտոնական լրահոսով։

  • Կիսվել: