շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները

Արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները

Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: