երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արևելյան ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 2 տանկ և առգրավվել 1 ՀՄՄ

Արևելյան ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 2 տանկ և առգրավվել 1 ՀՄՄ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է ֆեյսբուքի իր էջում, նշելով, որ հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում:

 

«ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա», - գրել է Ստեփանյանը:

  • Կիսվել: