հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արդեն լավ եմ, ես իմ բանակին երբեք չեմ լքի. Արծրուն Հովհաննիսյան

Արդեն լավ եմ, ես իմ բանակին երբեք չեմ լքի. Արծրուն Հովհաննիսյան

Սիրելիներս արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
 
՛՛Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան Ես իմ բանակին երբեք չեմ լքի, նահանջի թէ հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ՛՛,-գրել է նա։

 

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ:

«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում,  ինքնազգացողությունը լավ է»,- ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:

  • Կիսվել: